Հինգշաբթի, 18.04.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ՑԱՎԸ ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՑԱՎԸ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Ա
Վաղապատիր եւ այսահար
Ահա բռնել են սգապար
Ավեր սեմին հարսանեկան.
Եւ սարակ է փեսայի ձին:
Նա է սրունկն ու մեկնազեն,
Մով աչքերն են սակայն նրա
Մոռացության խեժով պատել:
Նայիր, Սատիր սոսասարաս,
Վայելում է նրան միայն
Սուրսայր վաղր ու արծաթ վահան,
Որ սլանա նա անվարան
Հովիտներից տեսիլ մահվան 
Մինչ կարոտի եկեղեցին
Եվ դառնա ետ իր երազի
Ցողաթաթաղ արահետին:
Սակայն այս ինչ, սակայն ինչպես,
Ինչու, ինչու, որ մեկընդմիշտ
Վերնանշույլ իսկ չթողեց
Տարածելով ավեր ու վիշտ...:
Մի օր մահվան ուղեծրի կանգառներում 
Կհավաքվենք մենք լացելով
Ու կվառենք հույսի մոմեր
Ապրողների երազներում
Առ մեզ վառվող վերանձնական
Սիրո համար...::
Բ
Այս հողը ահա, երբեմն դավող,
Երբեմն նպաստ, երբեմն խաղող,
Անշուք կուսակալ, անթաղ մագաղաթ
Եւ մոռացումի մեղր անարատ:
Այս հողը ահա մահվան հմայիչ
Ուռկանը ընկած մի հոմանուհի,
Թե հոգիների մեր նոր զարթոնքից
Հարություն առած մի նվագածու...: 
Գ
-Ով ես,- ասում եմ,
Եւ հույսի չքնաղ պարտեզն է մտնում
Փամբիռը ձեռքին մի օտարական,
Ախ, այսօր կրկին երկիրը ցնցվեց,
Նրան համաչափ թփրտաց սիրտս,
Վախի յոթներանգ վարագույրները
Բացվեցին կրկին, եւ տեսա նրանց
Մահի սրարշավ պատվիրակներին:
-Ով ես,- ասում եմ, - թե դեսպանորդն ես
Հավերժ տարագիր մեր հոգիների,
Ինչ փորձություն ես վերստին բերել, 
Եւ ինչ փայլ ունի քո մատնեմատի
Զմրուխտ մատանին...
Ողբում է հոգիս, հույսս ներփակ է
Անասացության ծնծղաների մեջ,
Ով օտարական,
Ոսկյա դույլերով ջուրն եմ հավաքել
Գութանասարի սառն աղբյուրների
Եվ այսօր պետք է մարմինդ ցողեմ
Նրա թանկագին փողփողումներով.
Մահն էլ, իմացանք, համ ու հոտ ունի:

Դ
Ով դու երկյուղի առաջամարտիկ,
Որ մեր կուսական ձորերից ելար
Եւ վաղանջեցիր մեր անտառներում,
Ինչ տեսար, ասա, երբ քո գեղեցիկ
Աչքերի առջեւ վշտի հակերն էր
Բեռնում մի մանուկ այն ջորիներին,
Ում ոտքերի տակ հողն էր երերում
Եւ հայացքներից կաթում բորբոսնած
Ունայնություը. Մեռնողին պարգեւ,
Ընկածին անհայտ մի խաչելություն,
ԵԹԵՐԱՅԻՆ ՉԷՐ ՕՐՀՆԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ
ԵՒ ՑՆԴՈՂ ԻՆՉՊԵՍ ՑԱՎԻ ՊՂՊՋԱԿ:

...

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՏՈՒՆ ԹՌՉՈՒՆ

Հիշատակի երկինքն է խուլ արձագանքում
Սովյալների տխուր կանչին,
Եվ պատկերն էլ աղավաղված
Հեռանում է ծվեն-ծվեն
Ամպերի հետ, և ջրի մեջ
Աստղերի «խակ» կաղապարներն են առկայծում
Ձկնային պաղ հայացքներով:
Նա գալիս է հեռուներից`
Մահամերձ ու անցանկալի,
ՈՒր խավարըն էլ սենտիմենտալ
Թրթիռ է մի համատարած`
Նախորդ պահից մինչև հաջորդն ու շարունակ...
Եվ ժամանակն է անտարբեր
Ընթացքով իր հավերժական
Մեր մազերի սևը` ճերմակ
Եվ մարմինը սպիների ցանցով պատում:
ՈՒ մեղքերի խառնարանն էլ
Արթուն շան պես հսկում է
Մեր հաճույքներին: 
Մեր տենչերի խաղողն էլ սև,
Կարմիր ու թունդ գինի դարձած.
Պանդոկների կիսամութում զգենում են
Մարմինները ծախու և նենգ 
Մոռացության շապիկներով,
Եվ ազատում չկա անվերջ գրոհներից`
Գիշերային և տաղտկալի:
Եվ լուսինն է մելամաղձոտ ու լքյալի
Անփառունակ ճակատագրին արժանացած, 
Չկա մեկը, որ հայացքով փնտրի նրան.
Ախ, աղջկա հրճվանքի մեջ կորել է նա
Քարայրներում անեղծելի :
Հիշողություն-անտու՛ն թռչուն,
Քնած ես դու տեղատարափ անձրևի տակ`
Ծիածանի յոթ գույներով շատ սպասելի,
Անսեռ, անսեր, աննյութեղեն
Ինչպես մի խեղճ թափառական,
Ցնցոտիներ` ընծա սիրո, ատելության,
Հիմա, սակայն, առանց հույզի, առանց խոհի,
Ախ, այտերս ես շոյում ձեռքով գուրգուրանքի:
Իսկ խռովյալ երկինքը դեռ արտասվում է,
ՈՒ Կույսերի քարավանն է արևմուտքի փարախներից
Ճանապարհի թելը ձգում մինչև հարավ և արևելք:
Ես աշխարհիկ վայելչությամբ
Կզարդարեմ մարմինս տաք
ԵՎ համարձակ կմոտենամ երանության եզրագծին...
Հիշողություն- անտու՛ն թռչուն,
Ես` քեզ նման, և քեզ բախտակից
Որոնում եմ մայրամուտի աչքը միակ...

...

ՀՐԱՎԵՐ ՏՈՒՐ, ԼՈՒ՛ՅՍ

Հրավեր տուր, լու՛յս, տոնահանդեսին այս նվիրական.
«Մեղա», - ասում է, և հույսի բոբիկ ջորեպաններին են
բեռնում ջորիներն ամենաժամին, և հեկեկում են
Մայր, որդի, ահա, ջրհորների մոտ քաղցր սպասման:
Ահա, - ասում է, - գիշերն երկյուղ է մատուցում միայն, -
ԵՎ ցուցամատով, - հրավիրյալ եք, - սաստում է սակայն, -
Ձեզ բաժին կտանք պատառիկները լոկ մեր գթության:
Չէ, մենք բերել ենք կարկին և մատիտ , - ձայնում են աջից,
Մենք էլ, իմացեք, վրձին ու ներկեր, - ահյակից ձայնում
ԵՎ մոտենում են ու համբույր խլում նրա շուրթերից,
Բայց նա շվի է հանում իր ծոցից ու լուռ նվագում:
Մահը սանձել էր Ձիերը կյանքի, երբ քնած էիք,
Մինչդեռ ցնծում էր հոգին հավերժի` Լույսը անբասիր,
Որ ասեղնակար մահվան ծիրանի ուներ ուսերին,
Հենց որ արթնանանք, այն էլ չի լինի...
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (07.05.2013)
Դիտումներ: 388 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz