Շաբաթ, 30.03.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Եւ կգա օրը, դու հաղթանակած
Եւ կգա օրը, դու հաղթանակած
Տուն ես դառնալու օտար եզերքից,
Պատերազմի դաշտ, դու էլ ես հոգնած
Քո մեջ ամբարված օտար վշտերից:
Այն նույն աղջիկն է, այնպես գրկաբաց,
Վիրավոր հոգուդ լույս սպեղանին,
Նրա մեջ փնտրիր սերդ մակնթաց,
Արդյոք չես հոգնել օտար սերերից:
Գնացիր, տեսար, հաղթեցիր... հարկավ,
Խոցել ես անվերջ ամրոց ու անձավ,
Բայց մեկի սիրտը չես գերեւարել,
Նա է քեզ տիրել ու անվերջ սիրել:
Նրան ես ձոնել հոգուդ մեղեդին,
Բառերն իրենք են կամավոր զինվել,
Դաշտ ես դուրս բերել հզոր բանակին,
Բայց մի աղջկա սիրտը չես գերել:
Հիմա եկել ես վիրավոր սրտից,
Խղճահարության թիկնոցը հագիդ,
Ասա քեզ ինչպե՞ս եւ ինչո՞ւ սիրել,
Դու դեռ քո բաժին սերը չես մուրել...


Նշանաբանը «ձգտել, որոնել, գտնել եւ ոչ թե ...

Ինձ էլ բարեկամ մտքերդ հուզեց,
Ես էլ եմ ծնվել անհեթեթ դարում,
Հայրենի տունս թողել եմ հեռվում
Եւ հուշերիս հետ անհաշտ եմ ապրում:
Վաղ միջնադարից մինչ այս քարեդար
Իրենց փարախն էր, ուր առան դադար,
Հիմա սեւ ոսկին հացին թաթախում,
Բայց նույն փարախն են դեռ գերադասում:
Այստեղ ես էլ եմ հուշերին տրվում,
Եղբայր, պարզապես ապրել եմ ուզում,
Հաշտ եմ ԱՍՏԾՈ ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ԲԱՐԵԿԱՄ,
ՀԶՈՐԻ ԱՌԱՋ ԻՆՔՍ ԷԼ ԵՄ ԱՆԿԱՄ,
ԵՐԲ ՄԻԱՅՆԱԿ ԵՄ, ԱՌԱՆՑ ԿԱՐԵԿԻՑ,
ՑԱՎԻՆ ՀԱՆԴԻՄԱՆ ԴԱՐՁՅԱԼ ԸնԿԵՑԻԿ:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՉԷ ԻՄ ԳՈՅՈՒԹՒՈՒՆԸ
ՈՒ ԴԱԴԱՐԻ Է ՄԱՐՄՆԻՍ ՁԳՏՈՒՄԸ,
ԵՒ, ԵՐԲ ՇԱՐԺՈՒՄԻ ԵՒ ԱՐԱԳԱՑՄԱՆ
ՄԱՐՄԱՋԸ ԴԱՌՆԱ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ,
ԵՍ ԷԼ ԿԱԾԱՆՑԵՄ ՀԱԶԱՐ ՆԱԽԱԾԱՆՑ,
ՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔՍ ՓԱՐՈՍ Է ԱՆԱՆՑ:

...

Եւ զորացրեց լույսը խավարին,
Գիշերն անկաշկանդ ձուլվեց աչքերիդ,
Աստղերի ցոլքից բիբերդ կրկին
Անտես արեցին սիրահար մեկին:
Մի կաթիլ արցունք ինձ իր մեջ սուզեց,
Խառնեց գանձերին այն հազարամյա,
Մի օր մի նավազ անշուք իմ տեսքից,
Աչքերը չռած ոնց կզարմանա:
Գուցե թե հենց նա հայտնության ծիրում
Աշխարհին բերի բարի ավետիս,
Գենետիկ կոդում մի մանրաբջիջ,
Եթե չի մեռնում, չի էլ ծերանում:
Քո ձգողական դաշտի մեջ, չքնաղ,
Ես միշտ բեկվում եմ միեւնույն կետից,
Հպվում ենք մի պահ, հաջորդին, ավաղ,
Սահուն անցնում եմ նույն ուղղեծրին:

...

Փ Ա Ր Ո Ս

Աստղեր, աստղեր առկայծեք,
Սիրտս փարոս մի կարծեք,
Լույս պարգեւեք նավազին,
Արցունքս ընկավ ավազին:
Երեկոյի շրջմոլիկ
Օտարահունչ եզերքից,
Ծայրագույն մի պատրիարք
Երկրի վրա փոխանորդ:
Մի աղջիկ կա հնաոճ
Այնպես մերկ է, անամոթ,
Եւան գոնե թզենու
Տերեւն արել էր ծածկոց:
Ծովախեցի ոտնասույզ,
Ես եմ անսեր ու անհույզ,
Ինձ պարգեւի մարգարիտ,
Ունեմ գոհար ու հակինթ:
Շափյուղա մի կապտաթույր
Պատրիարքին նվիրեմ,
Որ նավազին ծովաբույր
Տարերքներից ազատեմ:
Մի աղջիկ դեռ ափամերձ
Մշուշն արել է ծածկոց,
Հմայքները նրա մերկ
Փնտրի գիշերում նավորդ:

....

ԵՐԱԶ
Հրաշք աղջիկ , կարոտն ի՞նչ է,
Լույս անուրջն այս ինչ թովիչ է,
Մետաքս է մի, որ ծածանվում,
Մեղմ քամու պես այտս է շոյում:
Նա է մի դող սպասումի,
Որ բույր ունի շուշանների.
Զրնգուն է ձայնը նրա
Հուշերիս այս բեմի վրա…
Այս խաբկանքի անունն ի՞նչ էր,
Թափանցիկ ու հպանցիկ էր,
Հոգուս իջած ցավն այս ի՞նչ էր,
Աշունն ի՞նչ էր, ինձ կկանչեր…

...
Երազ
Աշնան դեմքին իջած թախիծ,
Մի կույր աղջիկ ինձ կարեկից,
Ով ինձ ջնջեց իր հուշերից,
Սիրո սարռուռ ինձ չմնաց:
Գիշերային մի կաբարե.
Աճապարար այն քրմուհին
Ամբողջ գիշեր ինձ կախարդեց,
Իմ հմայքից բան չթողեց:
Այս վերհուշում դու մետաքսից էլ թափանցիկ, 
Չանէացող մի ուրվական, անզուգական իմ սիրեկան,
Անգամ աշնան հեքիաթի մեջ իմ պատկերից բան չմնաց,
Աշնան դեմքին շշմած թախիծ ինձ ապրելու կյանք չմնաց.....

...

Երազանքներս թեթեւ, ինչպես ստվեր,
Ասես ծովի ալիքների տատանումներ,
Եւ չափածո, անվերնագիր մեղեդիներ,
Անգամ հոգուս մենաստանում կարոտ ու սեր,
Կարոտն աշուն չունի, սակայն ծիածանի նման
Կապել է նա մի յոթնագույն կամար ուր ես վերջակետն եմ...

...

Պատրանքներ,պատրանքներ եւ մի ձայն
Հմայեց իմ հոգին այս գիշեր,
Ես գտա ցանկալի այն ճամփան,
Աննման, մոռացված մի կածան:
Բաբախեց ամեն բան համաչափ,
Մի աղջիկ ակամա ինձ ժպտաց,
Նա անխոս մերկացավ եւ համակ
Պատրանք էր եւ սեր էր եւ երազ...

...

Նազ աղջիկ, հմայքների գիտարան,
Մաքրամաքուր, խաս աղջիկ,
Հոգու հրաշք դիտարան,
Տուր ինձ սիրո թաս, աղջիկ:
Ում գրկին ես դու սովոր,
Ում ես ժպտում հոգեթով,
Ում այգին ես անխռով
Ներկել բալենու բույրով:
Աշունն ինձ է սիրահար,
Իսկ ես աշնան տարերքին,
Մի օր քամուց դողահար
Կիջնեմ հողի շուրթերին:
Անտես արա ինձ թախիծ
Հայացքներից կարեկից,
Նա անուրջ էր բացառիկ
Օրերում այս իմ վերջին:
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (07.05.2013)
Դիտումներ: 545 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz