Կիրակի, 22.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Այս աշխարհում ցլամարտիկ, թե հերոս
Այս աշխարհում ցլամարտիկ, թե հերոս,
Դահիճ լինես կամ պարզապես մի միմոս,
Անհայտության ճամփան բռնես հարահոս,
Կամ չծնված դառնաս հեքիաթ ու Կիկոս,
Կգա մի օր, սիրահարված անմեկին
Պիտի փնտրես ու չգտնես այն մեկին:
Մի օր պիտի լույսը բացվի տակավին,
Երազներին մնան աստղիկ ու լուսին,
Ծիր Կաթինին՝ մի նորահայտ հարդագող,
Կույսը անցնի, սակայն գնա անսքող,
Ո՞վ եմ եղել, որ չդառնամ հայեցող,
Թե մեկնել ես, ես արցունք եմ, սրտի դող:
Հայացքս ահա խարխափում է խավարում,
Միայնակ եմ այս մոռացված գավառում,
Ե՞րբ եմ եղել ես պարզապես անարի,
Փետուրն ի՞նչ է, որ երազն իմ քնարի,
Մի շուրջպար է, ուր ընկել եմ ոտնատակ,
Թե որ կյանք է՝ հատակում եմ այս անտակ:


Ես օրերի անթվակիր շփոթում
Լույսումութի կախարդանքն եմ մոռացել,
Եթե փորձ եմ՝ անհրապույր անոթում,
Անլուր ցավից այս ինչքա՜ն եմ կորացել:
Սավառնակը ինձ կհանի մի օր վեր,
Որ ընկնելս բազմապատիկ վերապրեմ,
Ոտնավոր եմ, բայց սուզվել եմ ես անտեր
Այս հորձանքում՝ թե որ կյանք է, թող ապրեմ:
Եվ երբ ժպտաս գայթակղիչ ու բարի,
Քո նազանքով տիեզերք մի ծածանես,
Թող ես լինեմ քամու նման, իմ փերի,
Ու քեզ փնտրեմ հեռուներում այլ, անտես:


Երկնաուրաց, բայց ջրերին դեռ սովոր,
Հալածական անձրևներից անսովոր,
Ակնախտիտ մթնշաղն այս կողմերում
Մի աղջիկ է ցնորական դողերում:
Արևն,ասես վայր է ընկել իր ծիրից,
Ամպերի գորշ փաղանգներում՝ ուրվագիծ,
Մառախուղը սքողել է ամեն ինչ, 
Շոշափում եմ ու չեմ գտնում քեզ նորից:
Այսքան տարի, որ ապրել ես նույն հանգով
Ու չես բեկել տեսիլներն իմ դյութական,
Հիմա եկել աստվածուհու նազանքով,
Երազ դարձած՝ ենթակա ու գոյական:
Քեզ գրկում եմ հուշերիս մեջ ածանցյալ,
Եթերածին այս ինչքա՜ն ես աննման,
Ինչո՞ւ այսքան կորընթաց է ու անցյալ
Ժամանակն այս, որ խառնում է ամեն բան:
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (01.08.2013)
Դիտումներ: 502 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz