Կիրակի, 22.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Եվ հուշերն իմ գզրոցներից ունայնի
Եվ հուշերն իմ գզրոցներից ունայնի
Անիմաստ մի գլուխկոտրուկ են սարքել,
Երազների տուտն են բռնել, ու էլի,
Քո մարմինն են անվերադարձ ժամհարել:
Դու եկել ես երանավետ ժամանակ,
Որպես թրթիռ, հաղորդության ծես անանց,
Մի ձեռնածու ինձ խաբում է շարունակ,
Եվ հրճվում է ու մտմտում նոր ժամանց:
Նա եկել է աստղամերձ մի տարածքից,
Ուր անհոգի հրեշտակն է անրջում,
Ինձ գետնել է մութուլույսի առանցքից,
Ամենակալ սիրո հևքս է թախանձում:
Ի՜նչ թովիչ է, անիրական ինձ ժպտում,
Մետաքսաթել շապիկներն է ծածանում, 
Եվ լուսնկան արծաթ շողերն իր մանում,
Անբնական իմ ստվերն է տատանում:

...

Կատվիկ

Տատրա՜կ,- կանչեմ աղջկան,
Աչք կկոցի ու գա տուն,
Ախ, կորել է իմ կատուն,
Մեր տուն չեկան ուզընկան:
Աղջիկն անցավ սեթևեթ,
Տղա տեսավ, նայեց խեթ,
Կորած կատվի սարսափից
Հացն էլ թռավ տաշտակից:
Առանց կատու, առանց հաց,
Տարին տարի գումարած,
Ասելիքս վերջացավ,
Դուք էլ մնացեք անցավ:

...

Կենսագրություն

Ես ծնվեցի վաթսուներեքին,
Խառնակ ժամանակներ էին,
Հայկն արդեն խոցել էր Բելին,
Իմ բախտից էր, որ տատմերս հայ էր…
Մեր գյուղում մառախուղները
Հակադարձ հաջորդականությամբ
Ներթափանցում էին ծնկներից վե՜ր, վե՜ր…
Եվ անիմաստ ծածանվում էին արխալուղները,
Մշուշն ավելի թանձ էր:
Հայրս ոտքով, ես ու մայրս ձիու գավակին,
Անձրևները քշել էին երբևէ եղած հողը,
Թռել էր.
Ձյունը՝ սալերի ջերմությունից,
Տիեզերք՝ առաջին բանագնացը,
Հանդգնությունը չներվեց…
Արյունը սառել էր ծնկներիս և ալ կարմիր էր,
Ես անառիկ էի պահել դարպասը,
Խորամանկ թուրքը երկու էշ ուներ և հարեմ,
Հետո իմացա, թե էշերն ինչքան որձ էին.
Թուրքի լամուկներն էշի նման էին զռռում…
Տարիններս ճկվում են հուշերի ծանրությունից,
Մուտքի մեջ աղջիկն ու ես դողում ենք,
Անցնում եմ իմ կողքով և շարունակությունը
Մի ոտքի վրա կանգնած արագիլի նման է…
Իր էգին և հույսը չկորցրած:

...

Իմ կարոտը

Ես անձրևն եմ, ես արցունքն եմ, ես չկամ,
Եվ օտար եմ, անծանոթ եմ, աննշմար,
Ինչ սահուն եմ, երբ սառույց ես ու անկավ,
Մի՞թե ցող եմ, կրծքին դող եմ քո մարմար:
Բաժանվում եմ ինքս ինձ վրա ու մեկի,
Ես պարզ թիվ եմ, քանի՞ նիշ եմ անմեկին,
Հարթ անկյուն եմ, ոտնատակ եմ էլ վաղուց
Եթե սա եմ, ապա սառն եմ… կամ դիցուք:
Ես մեռնում եմ, ես հառնում եմ քո քնքուշ
Անուշ տեսքից դողդոջ շուրթիդ եմ մարում,
Համոզի՞չ եմ կամ փաստա՞րկ եմ բացառիկ,
Ես պահնորդ եմ ամրոցիդ դեմ անառիկ:
Ես ալիք եմ և բեկվել եմ փոթորկոտ, 
Զարկվել ափիդ՝ բաժան-բաժան, վարանոտ,
Ես խեցի եմ, հազարամյա արձագանք, 
Տառապում եմ, ընկեցիկ եմ ու հիվանդ:
Այս ի՞նչ օր է, տոնական կամ ծննդյան,
Մի աշխարհ է իմ երազի համաձայն,
Ես սիրում եմ այն կարոտն իմ, որ սակայն
Դեռ անհաս է, էսքիզի մեջ է միայն…

...

Ես քեզ բերեցի իմ հոգու ոսկին,
Ամեն մի բառս սիրո մարգարիտ,
Մարջան հանեցի ծովի հատակից,
Դու նախնտրեցիր մանրավաճառի:
Իմ ներշնչանքը անսպառ էր, սեր,
Անուրջս էր դարձել երիցս իրական,
Հիմա ափիս մեջ բռնել եմ սուսեր,
Խազում եմ դեմքը այս ունայնության:
Մորմոքը կուզիկ գոյությունն է իմ,
Հարթավայրերի անուղեղ գլխին,
Նրա մատնությամբ առանց իմ կամքի
Էլ ինձ չես դավի, էլ ինձ չես դավի:
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (16.05.2013)
Դիտումներ: 370 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz